
Մեր պատմությունը
Տարի միասին
Հատիսական
կմ․
1981
Մարտի 2-ին հիմնադրվեց Հատիս Տուրը, Մարտին Մարտիրոսյանի կողմից։ Մեր հիմնական նպատակն է առողջ ապրելակերպի զարգացումը, մարդ-բնություն կապի ամրապնդումը, հայրենի բնության և ճարտարապետական կոթողների ճանաչումը՝ առանց որևէ տարիքային սահմանափակման։
1982
Մենք առաջինն ենք Հայաստանում, որ սկսեցինք կազմակերպել ակտիվ տուրեր, արշավներ, լեռնագնացություն, ժայռամագլցում, կողմնորոշում Հայաստանի տարածքում և նրա սահմաններից դուրս։
1983
Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց այն ժամանակ անիրական թվացող 1-ին կարգի արշավ:
1984
Մեկնեցինք Բայկալ լիճ՝ (Սիբիր) մասնակցելու սեմինարների և 4-րդ կարգի բարդության հետիոտն արշավի։
1985
Սկսեցինք ուսուցանել և դասավանդել ակտիվ տուրիզմի դասընթացներ Հայաստանում և մեկնեցինք Լատվիա՝ փորձի փոխանակման և սեմինարների։
1986
Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվեց 2-րդ կարգի արշավ։
1987
Որակավորման բարձրացման նպատակով կրկին մեկնեցինք Բայկալ լիճ՝ (Սիբիր) մասնակցելու սեմինարների և 5-րդ կարգի բարդության հետիոտն արշավի։
1989
Ելնելով հանգամանքներից ստեղծվեց փրկարարական ջոկատ։
1991
Կազմակերպվեց արշավական ակտիվ ծրագիր և խումբ մեկնեց այն ժամանակյա ԽՍՀՄ կազմի մեջ մտնող մերձբալթյան երկրներ։ Այնտեղ խումբը ավելացրեց փորձը ուսուցանվելով կողմնորոշում և Հայաստանի համար նորույթ՝ բայդարկաներով արշավ։
1992
Կրկին մեկնեցինք Մերձբալթիկա, Էստոնիա՝ մասնակցելու Գաուա գետով 1-ին կարգի բարդության ջրային արշավի։
1993
Կազմակերպեցինք դահուկային ճամբար և անցկացրեցինք 1-ին կարգի դահուկային արշավ։
1994
Կազմակերպվեց սեմինար և ջրային արշավ Ուրալում՝ Չուսովայա գետով։
1995
Կատարեցինք առաջին վերելքը Եվրոպայի ամենաբարձր գագաթ՝ Էլբրուս։
1996
Կատարեցինք առաջին փորձը դեպի վերելք Արարատ լեռ։
1997
Մենք եղանք առաջին խումբը, որ կազմակերպեց բազմօրյա արշավ և ժայռամագլցում Արցախում։
1998
Հայաստանում առաջինը կազմակերպեցինք 5-րդ կարգի բարդության արշավ։
1999
Ունեցանք 10-օրյա վարժանք և ակտիվ հանգիստ Սևանում՝ Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համատեղ։
2000
Քաղաքապետի հրահանգով ստեղծվեց լեռնափրկարարական ջոկատ՝ 20 մասնակիցներով, որից 5-ը՝ բժիշկներ։
2001
Որպես Հատիս հասարակական փրկարարական ջոկատ ընդգրկվեց արտակարգ իրավիճակների վարչության (ԱԻՎ) կազմում, ներկայիս Արտակարգ իրավիճակների նախարարություն (ԱԻՆ)։ Ջոկատը ներկայացնում էր նաև Կենտրոն համայնքը։
2002
Ունեցանք 5-օրյա արշավ Գեղամա լեռնաշղթայում։
2003
Ունեցանք 4-օրյա արշավ դեպի Արագած լեռ և տուր դեպի Սյունիքի մարզ՝ վերելք կարարելով Մեծ Իշխանասար լեռ։
2004
Ունեցանք 3-օրյա ճանաչողական արշավ Սյունիքի մարզում և վերելք կատարեցինք Խուստուփ լեռ։
2005
Շուրջպար։ Քչերը գիտեն, սակայն նախատեսված ըստ ծրագրի, շուրջպարի օրը վաղ առավոտյան մթով Արագածի 4 – գագաթներին վառվեցին գունավոր ճայտրուկներ։ Արագածի հյուսիսային (իրական) և արևմտյան գագաթները վստահված էր Հատիս փրկարարական ջոկատին, որը չնայած վատ եղանակին, իրականացրեց խնդիրը։
2006
Սկսվեց նկարահանվել հանրահայտ ռուսական Սվոլոչի (Сволочи) ֆիլմը, որը հիմնականում նկարվել է Հայաստանում: Ֆիլմի բարդ տեսարաններում նկարահանվել են Հատիսականները՝ ձմեռային բարդ պայմաններում։
2007
Հատիս տուրը կազմակերպեց 17-օրյա հետիոտն արշավ, որը սկսվեց Մեղրիից և ավարտվեց Երևանում։
2008
Հատիս Տուրի անվանումը ի պատիվ Հատիս լեռան է։ Ավանդույթի համաձայն ամեն տարվա վերջին կիրակին խմբով բարձրանում ենք լեռան գագաթ ճանապարհելով հին տարին, իսկ հաջորդ վերելքը Մարտի 2-ին է՝ մեր հիմնադրման օրը։ 2008 թվականին Հատիսականները խորհրդանշական խաչ տեղադրեցին լեռան գագաթին՝ գրառումով, որը կանգուն է մինչ օրս։
2009
Ունեցանք 7-օրյա ուսուցողական սեմինար-վարժանքներ Վայոց ձորի մարզում՝ փրկարարական ջոկատի շրջանակներում։ Հատիսականները կատարելագործվեցին լեռնափրկարարական փորձով։
2010
Ակումբում նաև գործում է լեռնափրկարարական խումբ՝ բաղկացած 10 փորձառու անդամներից։
2011
Կազմակերպեցինք բազմօրյա արշավ Տավուշի և Լոռու մարզերում։
2012
Ունեցանք բազում տուրեր և վերելք Մեծ Իշխանասար լեռ։
2013
Կատարեցինք անվճար առաջին բուժօգնության դասընթացներ քաղաքացիների համար։
2014
Կազմակերպեցինք մի շարք էկո արշավներ, որին մասնակցեցին նաև քաղաքացիներ։
2015
Կազմակերպեցինք 4-օրյա մշակութային և ճանաչողական տուր Արցախում։
2016
Մասնակցեցինք Արտակարգ իրավիճակների նախարարության կազմակերպած տարհանման փրկարարական հավաքներին և մրցումներին և ունեցանք առաջին փորձը դեպի վերելք Սիփան լեռ։
2017
Այդ տարի միակ մեծ խումբը որ բարձրացել է Արարատ լեռ, եղել է Հատիս տուրի խումբը։ Սեպտեմբերի 21-ին՝ անկախության օրը, խմբի բոլոր անդամներով տոնեցինք լեռան գագաթին։ Իրականացրեցինք նաև 3-օրյա Էքսպիդիցիոն արշավ Արցախում, որի ընթացքում բացահայտեցինք Քաշաթաղի շրջանի շատ գեղեցիկ վայրեր, որոնց մասին հանրությանը հայտնի չէր։
2018
Ունեցել ենք բազում տուրեր։ Առանձնացնենք՝ 4 խումբ դեպի Արևմտյան Հայաստան և վերելք Արարատ լեռ։
2019
Եղել է շատ ակտիվ տարի, ունեցանք 3 խումբ դեպի Արևմտյան հայաստան և վերելք Արարատ լեռ:
P.S
Մեր պատմությունը շատ հարուստ է իրադարձություններով և ավանդույթներով։ Տարիների ընթացքում ունեցել ենք շատ ու շատ ձեռքբերումներ, որոնք այստեղ չենք ներկայացրել։ Հարկ է նշել, որ մեզ մոտ են ուսուցանվել և կրթվել այսօրվա դրությամբ Հայաստանի լավագույն լեռնային ուղեկցորդները։
katana
katana
katana

Աղվան Ղուկասյան

Անահիտ Նահապետյան

Անդրանիկ Մանուկյան

Աշոտ Գույունդուզյան

Արամ Սիմոնյան

Արայիկ Սարգսյան

Արաքս Դավթյան

Արաքս Պետրոսյան

Արեգ Ադուրյան

Արթուր Հայրապետյան

Արթուր Մեսրոպյան

Արիել Մալխասյան

Արշալույս Սեյրանյան

Արշակ Մկրտչյան

Արսեն Ադոնց

Արսեն Մինասյան

Արտակ Քեշիշյան

Արփի Իրիցյան

Գայանե Ալեքսանյան

Գայանե Մկրտչյան

Գոռ Միլիտոնյան

Գևորգ Աբգարյան

Գևորգ Հարությունյան

Դավիթ Խաչատրյան

Դիանա Սահակյան

Թովմաս Կարապետյան

Ժակ Հարությունյան

Լիլիթ Բաբաջանյան

Լուսինե Մանասյան

Կարեն Հովհաննիսյան

Կարինե Յարմալոյան

Հայա Չախոյան

Հովհաննես Գասպարյան

Հովհաննես Թովմասյան

Հրաչ Կյուրեղյան

Մանուկ Սահակյան

Մարիամ Հարությունյան

Միքայել Հարությունյան

Մխիթար Գրիգորյան

Մհեր Հովսեփյան

Նաիրի Աղասարյան

Նարեկ Սեյրանյան

Ջանիկ Ասթեյան

Ռիկ Գրիգորյան

Ռուբեն Կիրակոսյան

Սաթենիկ Էլոյան

Սարգիս Գույունդուզյան

Սեդա Ղեվոնդյան

Սեդրակ Գույունդուզյան

Սերոբ Պետրոսյան

Սոնա Առաքելյան

Սուրեն Հարությունյան

Սևան Իրիցյան

Վալենտինա Մկրտչյան

Վարդան Քերոբյան

Տաթև Բաբայան

Տիգրան Քամալյան
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն