- 1 օր
- 2000 մ +
- Վայոց ձորի մարզ
Վերելք Վայոցսար լեռ - Մեկօրյա Տուր Հայաստանում
Վայոցսար լեռ տեղացիները անվանում են նաև Գիժ սար, գտնվում է Վայոց ձորի մարզում։ Այն հանգած հրաբխային լեռնազանգված է Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Հերհեր գյուղից 6 կմ հյուսիս-արևմուտք և Կարմրաշեն գյուղից 3 կմ հարավ-արևմուտք։ Լեռան բարձրությունը 2586 մետր է։ Գագաթին հրաբխային խառնարանն է, որը ունի հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր:
11 կմ | ↑ 430 մ | ↓ 430 մ | 5 – 5․30 ժամ
Տուրը իր մեջ ներառում է
• Բարձրակարգ տրասպորտ
• Լեռնային ուղեկցորդ
• Հայաստանի տուրիստական քարտեզ
• Խմելու ջուր սպասարկող մեքենայում
• Հարկեր
Տուրը իր մեջ չի ներառում
• Գիդ
• Լանչբոքս, Ցանկության դեպքում կարելի է պատվիրել լանչբոքսեր 10 $ հավելավճարով
• Ալկոհոլային խմիչքներ
• Բժշկական ապահովագրություն
Հավելում
• Անհրաժեշտ իրերի ցանկ` լեռնային կոշիկներ, ուսապարկ, արևապաշտպան քսուք, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, սնունդ և ջուր՝ ընկերությունից չպատվիրելու դեպքում
• Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում (առողջական խնդիրների դեպքում նախապես տեղեկացրեք մեզ)
• Տուրի պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին ըստ ձեր ցանկության կարող են փոխվել
• Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ ձեզ ընտրած վայրից,
• Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր
• Մինչև 11 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։