Վերելք Տեսիլք լեռ - Մեկօրյա Տուր Հայաստանում

Տեսիլք լեռ գտնվում է Տավուշի մարզում՝ Գանձաքար գյուղի հարևանությամբ։ Լեռը Միափորի լեռնաշղթայի ճյուղավորումներից է, լավ արտահայտված երևում է Իջևան քաղաքից։ Տեղացիները անվանում են Բուդուր լեռ ։ Լեռան լանջին և գագաթին մնացել են Բուդուր բերդի ավերակները, իսկ արևելյան կողում է գտնվում Տեսիլք լեռան Քարանձավը։ Գագաթին տեղադրված է մի մեծ խաչ և բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Իջևանի և Միափորի լեռնաշղթաները, իջևան քաղաքը և Գանձաքար գյուղը (որին տեղացիները կես-կատակ կես-լուրջ անվանում են Վոլգոգրադ, երկարությամբ՝ տարածված լինելու պատճառով)։ Լեռան բարձրությունը 1372 մետր է։ Վերելքը կսկսենք Գանձաքար գյուղից և կավարտենք Գանձաքար գյուղում։

8 կմ |  ↑ 490 մ | ↓ 490 մ | 3.30 - 4 ժամ

Տուրը իր մեջ ներառում է

• Բարձրակարգ տրասպորտ

• Լեռնային ուղեկցորդ

• Հայաստանի տուրիստական քարտեզ

• Խմելու ջուր սպասարկող մեքենայում

• Հարկեր

Տուրը իր մեջ չի ներառում

• Գիդ

• Լանչբոքս, Ցանկության դեպքում կարելի է պատվիրել լանչբոքսեր 10 $ հավելավճարով

• Ալկոհոլային խմիչքներ

• Բժշկական ապահովագրություն

Հավելում

• Անհրաժեշտ իրերի ցանկ` լեռնային կոշիկներ, ուսապարկ,  արևապաշտպան քսուք, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, սնունդ և ջուր՝ ընկերությունից չպատվիրելու դեպքում

• Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում (առողջական խնդիրների դեպքում նախապես տեղեկացրեք մեզ)

• Տուրի պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին ըստ ձեր ցանկության կարող են փոխվել

• Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ ձեզ ընտրած վայրից,

• Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր

• Մինչև 9 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն