Վերելք Հատիս լեռ - Մեկօրյա Տուր Հայաստանում

Հատիս լեռ (Շամիրամի լեռ), հրաբխային լեռնազանգված է գտնվում է Կոտայքի մարզում: Հատիս Տուրի անվանումը ի-պատիվ Հատիս լեռան է։ Բարձրությունը՝ 2528 մ։ Կոնաձև է, լանջերը կտրտված են խոր ձորակներով։ Գագաթից լավ եղանակի դեպքում դուք կարող եք տեսնել Արագած, Արա, Գութանասար, Արարատ լեռը և Գեղամա լեռնաշղթան։ Կան ժայռոտ ելուստներ։ Հարավային ստորոտից սկիզբ են առնում Քառասունակն աղբյուրները։ Լեռը տեսանելի է նաև Երևանից։ Լեռան վրա են գտնվում Շամիրամի բերդի ավերակները, կա նաև փոքրիկ մի քարանձավ։ Վերելքը կսկսենք Կապուտան գյուղից որից հետո կիջնենք դեպի Կոտայք գյուղի կողմ ճանապարհին մեզ արդեն կդիմավորի մեքենան և կվերադառնանք Երևան։

13 կմ |  ↑ 680 մ | ↓ 990 մ | 6 – 6․30 ժամ

Տուրը իր մեջ ներառում է

• Բարձրակարգ տրասպորտ

• Լեռնային ուղեկցորդ

• Հայաստանի տուրիստական քարտեզ

• Խմելու ջուր սպասարկող մեքենայում

• Հարկեր

Տուրը իր մեջ չի ներառում

• Գիդ

• Լանչբոքս, Ցանկության դեպքում կարելի է պատվիրել լանչբոքսեր 10 $ հավելավճարով

• Ալկոհոլային խմիչքներ

• Բժշկական ապահովագրություն

Հավելում

• Անհրաժեշտ իրերի ցանկ` լեռնային կոշիկներ, ուսապարկ,  արևապաշտպան քսուք, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, սնունդ և ջուր՝ ընկերությունից չպատվիրելու դեպքում

• Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում (առողջական խնդիրների դեպքում նախապես տեղեկացրեք մեզ)

• Տուրի պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին ըստ ձեր ցանկության կարող են փոխվել

• Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ ձեզ ընտրած վայրից,

• Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր

• Մինչև 10 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն