- 1 օր
- 3000 մ +
- Կոտայքի մարզ
Վերելք Աժդահակ լեռ - Մեկօրյա Տուր Հայաստանում
Աժդահակ լեռ, մենք նրան համարում ենք Հայկական լեռնաշխարհի ամենագեղեցիկ լեռներից մեկը։ Աժդահակ լեռը Գեղամա լեռնաշղթայի ամենաբարձր լեռնագագաթն է, գտնվում է շղթայի կենտրոնական հատվածում, լեռան բարձրությունը 3597 մ է։ Գագաթին կից` հյուսիս-արևմտյան կողմում կա հրաբխի խառնարան` որը լցված է ջրով, լճին անվանում են Վիշապալիճ։
20 կմ | ↑ 640 մ | ↓ 640 մ | 7 - 8 ժամ
Տուրը իր մեջ ներառում է
• Բարձրակարգ տրասպորտ
• Լեռնային ուղեկցորդ
• Հայաստանի տուրիստական քարտեզ
• Խմելու ջուր սպասարկող մեքենայում
• Հարկեր
Տուրը իր մեջ չի ներառում
• Գիդ
• Լանչբոքս, Ցանկության դեպքում կարելի է պատվիրել լանչբոքսեր 10 $ հավելավճարով
• Ալկոհոլային խմիչքներ
• Բժշկական ապահովագրություն
Հավելում
• Անհրաժեշտ իրերի ցանկ` լեռնային կոշիկներ, ուսապարկ, արևապաշտպան քսուք, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, սնունդ և ջուր՝ ընկերությունից չպատվիրելու դեպքում
• Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում (առողջական խնդիրների դեպքում նախապես տեղեկացրեք մեզ)
• Տուրի պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին ըստ ձեր ցանկության կարող են փոխվել
• Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ ձեզ ընտրած վայրից,
• Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր
• Մինչև 14 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
1 Մեկնաբանություն
Gushchina Elena
Օգոստոսի 23, 2023Здравствуйте! Хотим посетить эту экскурсию 3 или 4 сентября, сколько будет стоить для 2х взрослых?