Վերելք Արագած լեռ - Մեկօրյա Տուր Հայաստանում

Արագած լեռը գտնվում է Հայաստանի կենտրոնական հատվածում՝ Արագածոտնի և Շիրակի մարզերի սահմանագլխին։ Արագածն անցյալում եղել է աշխարհի ամենախոշոր հրաբուխներից մեկը։ Ունի 400 մ խորությամբ և 3 կմ տրամագծով հսկա խառնարան, որի քայքայված պատերի մնացորդները կազմում են լեռան չորս կատարները։ Խառնարանը հարավ-արևելյան կողմից բաց է և կապվում է շրջապատին։ Կատարները դասավորված են կիսաշրջանաձև և կազմում են 270 աստիճանի աղեղ։ Ամենաբարձրը հյուսիսային կատարն է՝ 4090մ։ Այնուհետև գալիս են արևմտյանը՝ 3995 մետր, արևելյանը՝ 3908 մ և հարավայինը՝ 3887 մ։ Խառնարանը ջրահավաք մեծ ավազան է։ Այստեղից է սկիզբ առնում Քասախի վտակ Գեղարոտ գետը։ Արագածը ներկայիս Հայաստանի ամենաբարձր կետն է: Բարձրանալու ենք Հարավային գագաթ։

10 կմ |  ↑ 687 մ | ↓ 687 մ | 5 – 5․30 ժամ

Տուրը իր մեջ ներառում է

• Բարձրակարգ տրասպորտ

• Լեռնային ուղեկցորդ

• Հայաստանի տուրիստական քարտեզ

• Խմելու ջուր սպասարկող մեքենայում

• Հարկեր

Տուրը իր մեջ չի ներառում

• Գիդ

• Լանչբոքս, Ցանկության դեպքում կարելի է պատվիրել լանչբոքսեր 10 $ հավելավճարով

• Ալկոհոլային խմիչքներ

• Բժշկական ապահովագրություն

Հավելում

• Անհրաժեշտ իրերի ցանկ` լեռնային կոշիկներ, ուսապարկ,  արևապաշտպան քսուք, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, դեղատուփ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, սնունդ և ջուր՝ ընկերությունից չպատվիրելու դեպքում

• Տվյալ տուրը միջին դժվարության է և հատուկ ֆիզիկական պատրաստվածություն չի պահանջում (առողջական խնդիրների դեպքում նախապես տեղեկացրեք մեզ)

• Տուրի պատվերի դեպքում ժամանակացույցը, երթուղին ըստ ձեր ցանկության կարող են փոխվել

• Տուրը սկսվում և ավարտվում է Երևանում՝ ձեզ ընտրած վայրից,

• Նախընտրելի ժամանակահատվածը՝ հունիսից սեպտեմբեր

• Մինչև 14 տարեկան անձանց տուրին մասնակցությունը չի խրախուսվում

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

1 Մեկնաբանություն

Елена Панфилова

Позвоните пожалуйста номер интересуют подьемы 12-14 июля с группой и цена.

Թողնել մեկնաբանություն