Օլիմպոս լեռը Հունաստանի ամենաբարձր լեռն է՝ 2918 մետր բարձրությամբ։ Այն գտնվում է Հունաստանի հյուսիսային մասում՝ Թեսալիայի և Մակեդոնիայի սահմանին։ Օլիմպոսը հայտնի է հին հունական դիցաբանությամբ․ համարվում էր օլիմպիական աստվածների տունը։ Ըստ առասպելների՝ Զևսը և մյուս օլիմպիական աստվածները բնակվում էին հենց այս լեռան գագաթին։ Հին հույները հավատում էին, որ Օլիմպոս լեռան գագաթները մշուշով են պատված, որպեսզի մարդիկ չկարողանան տեսնել աստվածների գաղտնի բնակավայրը։
Օլիմպոս լեռը ունի մի քանի գագաթներ՝ Միտիկաս (2918 մ)՝ ամենաբարձր գագաթը, Սկոլիո (2905 մ), Սթեֆանի (2902 մ), որը կոչվում է նաև «Զևսի գահ»։
Թողնել մեկնաբանություն