.webp)
Օձուն Վանական Համալիր
Օձունը Հայոց Գուգարաց աշխարհի Տաշիր գավառի հնագույն բնակավայրերից է` հաստատված Դեբեդի կիրճի ձախափնյա բարձրադիր սարահարթի վրա, այժմյան Ալավերդի քաղաքից 8 կմ հարավարևմուտք: Գյուղը և շրջակայքը հարուստ են միջնադարյան ճարտարապետական հուշարձաններով: Գյուղի կենտրոնում է գտնվում V-VIդդ. գմբեթավոր բազիլիկ եկեղեցին: Սա հորինվածքային ընդգծված ընդհանրություն ունի վաղ միջնադարյան եռանավ բազիլիկների հետ: Եկեղեցու կառուցումը ավանդաբար վերագրել են Հովհան Օձնեցուն, ինչն ուսումնասիրողները իրավամբ հավաստի չեն համարում:
Թողնել մեկնաբանություն