.webp)
Օձաբերդ ամրոց կամ Թեյշեբաինի ամրոց կառուցվել է Ք. ա. 1 հազարամյակում` գտնվում է Հայաստանի գեղարքունիքի մարզում, ներկայիս Ծովինար և Արծվանիստ գյուղերի միջև գտնվող մի բարձրավանդակի վրա: Այդ բարձրավանդակի եզրերը հյուսիսից նայում են Սևանա լճին, արևելքից զառիվայր իջնում են Արծվանիստ գյուղ, հարավից միանում են լեռներին, իսկ արևմուտքից լանջերի թեքությունը քիչ է, ինչն էլ պատճառ է դարձել, որպեսզի ժայռը ամրացնեն պարիսպներով: Բացի գլխավոր պարսպից ամրոցն ունեցել է նաև երկրորդ պարիսպ, որն ընդգրկել է ամրոցն ու միջնաբերդը, և նրանց շրջակայքում տարածված բնակատեղիները: Այս բնակատեղիներում հանդիպում ենք տարբեր ժամանակներին առնչվող կառուցվածքների: Դեպի հյուսիս-արևելք շարունակվող գլխավոր պարսպաշարն ապահովում է ամրոց տանող ճանապարհների անվտանգությունը:
Թողնել մեկնաբանություն