Միջնադարյան հայտնի վանական համալիրը` Նորավանքը
Նորավանք, գտնվում է Պատմական Հայաստանի Մեծ Հայքի Սյունիք նահանգի Վայոց ձոր գավառում (ներկայում` Վայոց ձորի մարզում)։ Հայոց պատմության մեջ այս գավառի քաղաքական դերը բարձրանում է հատկապես 13-14-րդ դարերում։ Սյունիքում` Օրբելյանների օրոք, ծաղկում են ճարտարապետությունը, արվեստը և գիտությունը։ Ձևավորվում են միջնադարյան հայտնի կենտրոններ, որոնք նշանակալից են ոչ միայն պատմական այդ ժամանակաշրջանի, այլև ամբողջ Հայոց պատմության համար: Վայոց ձորում հիմնադրվում են հատկապես նոր եկեղեցիներ, վանական համալիրներ, որոնցից, անշուշտ, ամենանշանակալին Ամաղուի Նորավանքն է։
Թողնել մեկնաբանություն