Նորատուսի գերեզմանատունը
Նորատուսը հայտնի է իր գերեզմանոցով, որի հին մասն ընդգրկել է մոտ 800 խաչքարեր` կերտված 9-17-րդ դարերում։ Խաչքարերը բազմազան են` պայմանավորված այդ արվեստի զարգացման այս կամ այն ժամանակաշրջանով. առանձնացվում են խաչքարային արվեստի զարգացման հիմնական երեք ժամանակաշրջաններ` 9-10-րդ, 11-12-րդ և 13-16-րդ դարեր։ Նորատուսի գերեզմանատունն իր մեծությամբ երկրորդն է Ջուղայի (Նախիջևան) պատմական գերեզմանատնից հետո, որտեղ գտնվող մոտ 2500 խաչքարերը 1998-2005 թթ. ընթացքում ծրագրված ավեր-վում էին Ադրբեջանի կողմից։ Ջուղայի խաչքարեր կան Էջմիածնի Մայր տաճարի բակում։ Ջուղայի գերեզմանատան կործանումից հետո Նորատուսը խաչքարերի ամենամեծ համալիրն է աշխարհում։
Թողնել մեկնաբանություն