
Նոր Վարագավանք վանքային համալիրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք, բարձր ժայռի վրա, անտառապատ լեռներով շրջապատված։ Սկզբից կոչվել է Անապատ։ Նոր Վարագավանք անունն ստացել է Վասպուրականի հռչակավոր Վարագավանքը մոնղոլների կողմից ավերելու պատճառով։ Վարագավանքի հոգևոր առաջնորդ Ղուկասը 1213 թվականին Անապատ է տեղափոխել Վարագավանքում պահվող մասունքները, այդ թվում` Սուրբ Խաչափայտի կտորը, որ բերել էին Հռիփսիմյան կույսերը։
Թողնել մեկնաբանություն