Մռավի լեռնաշղթա

Մռավի լեռնաշղթա կամ Մռավի լեռներ այն Սևանի լեռնաշղթայի արևելյան շարունակությունն է։ Երկարությունը մոտ 70 կմ է։ Ամենաբարձր կետը Գոմշասար լեռն է 3724 մ։ Կազմված է հրաբխածին ապարներից, կտրտված է խոր կիրճերով ու գետահովիտներով։ Շղթան սկսվում է Մեծ Հինալ հանգուցային գագաթով (3367 մ), որում խաչի ձևով հանդիպում են իրար հետ չորս լեռնաշղթաներ՝ Մռավի, Սևանի, Կաֆլանկալայի, և Արևելյան Սևանի։ Շղթայի վրա կա մոտ քսան գագաթ, որոնց բարձրությունը անցնում է 3000 մետրից։ Ամենաուշագրավ լեռնագագաթներն են՝ Մեծ Հինալը (3367 մ), Սպիտակասարը (Ագդագ, 3200 մ), Քյոռողլուդագը (3462 մ), Օմարը (3395 մ) և շղթայի վերջին երեքհազարանոցը՝ Մռավը (3340 մ),որի անունով էլ կոչվում է լեռնաշղթան։ Կուրի միջին հոսանքի աջակողմյան վտակների և Թարթառի ջրբաժանն է։ Լանդշաֆտը լեռնամարգագետնային է, լանջերին կան անտառներ, սողանքներ, փլվածքներ, սողանքային լճակներ։