
Սիս լեռ կամ Փոքր Արարատ գտնվում է Հայկական լեռնաշխարհում, Հայկական պար լեռնահամակարգում։ Լեռան բարձրությունը 3925 մետր է։ Նախ նշենք, որ Վերջին 35 տարիների ընթացքում մեր խումբն առաջինն էր, ով 2024 թ-ի սեպտեմբերի 28-ին պաշտոնական թույլտվությամբ և փաստաթղթով բարձրացավ փոքր Արարատի գագաթ։ Լեռը տեղակայված է Արաքս գետի աջ ափին։ Այն հանդիսանում է Արարատի գագաթներից մեկը։ Ունի հրաբխային ծագում և կառուցվածքով նման է Մեծ Մասիսին կամ Արարատին (բարձրությունը 5165 մետր)։ Մեծ և Փոքր Արարատները իրարից բաժանված են անահտական լեռնանցքով, որը գտնվում է Ակոռի գյուղի մոտ՝ ծովի մակարդակից 2727 մ բարձրության վրա։ Սիսը կանոնավոր կոնաձև լեռ է: Գագաթնային մասը ալիքավոր հարթավայր է, որը ծածկված է ժայռերով ու քարերով: Լանջերը զառիթափ են և մասնատված:
Թողնել մեկնաբանություն