Միափորի լեռնաշղթա

Միափորի լեռնաշղթա – Միափորի լեռներ, լեռնաշղթա Հայաստանի Գեղարքունիքի, Տավուշի մարզերի և Ադրբեջանի սահմանագլխին։ Ձգվում է շուրջ 54 կմ երկարությամբ հյուսիս-արևմուտք՝ Աղստևի և Գետիկի միախառնման անկյունից մինչև Քաշաթաղ գագաթը՝ հարավարևելյան մասում։ Առավելագույն բարձրությունը Միափոր լեռն է, որը ունի 2993 մ բարձրություն։