.webp)
Միափոր լեռ գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի և Տավուշի մարզերի սահմանագլխին, Մարտունի գյուղից 5 կմ հյուսիս։ Միափորի լեռնաշղթան ձգվում է շուրջ 54 կմ երկարությամբ հյուսիս-արևմուտք՝ Աղստևի և Գետիկի միախառնման անկյունից մինչև Քաշաթաղ գագաթը՝ հարավարևելյան մասում։ Առավելագույն բարձրությունը Միափոր լեռն է, որը ունի 2993 մ բարձրություն, Հաղարծին գյուղի հարևանությամբ են գտնվում Աբեղաքարը և Սարի քարը։ Արևմտյան և հարավային լանջերը զառիթափ են, արևելյանը՝ մեղմաթեք։ Մինչև 2000 մ բարձրություն անտառապատ է։ Ունի կարմրածառի պուրակներ։ Ավելի բարձր գոտիները պատած են մերձալպյան և ալպյան մարգագետիններով։ Հարավարևմտյան հատվածները մտնում են Դիլիջան ազգային պարկի մեջ։ Ունի ջրի բավարար պաշարներ։
Թողնել մեկնաբանություն