Մեղրու լեռնաշղթա

Մեղրու լեռնաշղթա կամ Արևիքի լեռներ, լեռնաշղթա Զանգեզուրի լեռնահամակարգի հարավային մասում, նրա լեռնաճյուղերից մեկն է։ Ձգվում է Հայաստանի նախկին Կապանի և Մեղրու շրջանների միջև՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք ուղղությամբ։ Սկսում է Ծաղկարի լճի մոտից, սկզբում ձգվում է դեպ արևելք, ապա Բաղացսար գագաթի մոտ ստանում հարավ ուղղություն, այնուհետև Մալև գետի ակունքի մոտ ուղղվում է դեպի արևելք։ Ունի 59 կմ երկարություն, մեծ մասամբ անտառածածկ է, հարուստ է գունավոր մետաղների հանքավայրերով։ Արևիքի լեռնաշղթայի բարր լեռներն են Բաղացսարը (3256 մ), Խուստուփը (3214 մ)։ Ոմանք այս լեռնաշղթային սխալմամբ անվանել են Բաղաց լեռներ, ոմանք էլ սխալմամբ նույնացրել են Շադհաղի (Սևանի) լեռների հետ։