.webp)
Մաթսավանք վանքային համալիրը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 3,5 կմ դեպի հյուսիսարևմուտք, Բլդան գետի աջափնյա անտառածածկ սարահարթի վրա, Ջուխտակ վանքի դիմացի լեռնալանջին: Միջնադարյան հուշարձանախումբը բաղկացած է իրար կից երեք կառույցներից` եկեղեցուց, գավթից և գրատնից: Հուշարձանախմբից հարավարևելք տարածված է միջնադարյան գերեզմանոցը` անմշակ տապանաքարերով և խաչքարի պատվանդաններով:
Թողնել մեկնաբանություն