Մարտունու շրջան

Մարտունու շրջանը Արցախի Հանրապետության 8 շրջաններից մեկն է։ Կազմավորվել է 1991 թվականին՝ ԼՂԻՄ նույնանուն շրջանի (ստեղծվել էր 1930 թվականին) հիմքի վրա։ Շրջանի մակերեսը կազմում է 951 կմ², բնակչությունը՝ 23.157 մարդ (2005 թ.)։ Շրջկենտրոնը համանուն Մարտունի քաղաքն է։ Վարանդան հյուսիսից սահմանակցում է Խաչենին, արևելքից Շուշիին և հարավարևմուտքից՝ Դիզակին։

Արցախի հարավարևելյան մասում է 400 մ բարձրության վրա։ Ունի 36 համայնք, 40 բնակավայր։ Խոշոր բնակավայրերից են Մարտունի քաղաքը, Ճարտար քաղաքը, Բերդաշեն, Գիշի, Թաղավարդ, Մոս գյուղերը։ Շրջանի արեմտյան կեսն ունի նախալեռնային, թույլ թեքության մակերեույթ։ Համեմատաբար բարձր են Ննգի, Կաղարծի, Աշան, Ճարտար, Խերխան, Թաղավարդ գյուղերի մոտակայքով ձգվող լեռնաճյուղերի գագաթները (բարձրությունը՝ 1200-1500 մ)։ Լանդշաֆտը նախալեռնային, տափաստանային և անտառային է։