.webp)
Մարտիրոսանց վանք կամ Մարտիրոսի վիմափոր Սուրբ Աստվածածին եկեղեցի, գտնվում է Հայաստանի Վայոց ձորի մարզում, Մարտիրոս գյուղից 2,5 կմ հարավ-արևելք։ Այն շատ քիչ է բացահայտված և աննախադեպ վիմապոր կառույց է։ Վիմափոր եկեղեցին Գեղարդից հետո ամենանշանավոր և խոշոր ժայռափոր ճարտարապետական համալիրն է Հայաստանում, իսկ ներքին հնչեղությամբ այն առաջինն է հայ եկեղեցական շինարարության մեջ` իր կառուցողական բարձր արվեստով։ Վանքի առջև, մինչ օրս, պահպանվել են հին գյուղատեղի, վանքի միաբանների կացարանների ավերակներն ու մինչև գետ փորված 200մ-ոց հորանցքի մուտքը։ Ըստ պահպանված արձանագրությունների, վանքը կառուցել է Մարտիրոս Վարդապետը 1286 թ., իսկ ճարտարապետն է քարագործ Գրիգորիկը։ Տեղացինեը անվանում են Մարտիրոսի վանք։
Թողնել մեկնաբանություն