.webp)
Մարմաշենի վանք կամ Մարմաշենի վանական համալիր, գտնվում է Շիրակի մարզում, Վահրամաբերդ գյուղից 2 կմ հարավ-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին:Հայկական ճարտարապետության լավագույն հուշարձանախմբերից է: Այն եղել է միջնադարյան Հայաստանի մշակութային և կրոնական նշանավոր կենտրոն:Համալիրը բաղկացած է երկու հուշարձանախմբից` Մեծ և Փոքր (Վերին):Մեծ հուշարձանախումբը բաղկացած է Կաթողիկե եկեղեցուց, 3 եկեղեցիներից, գավթից և գերեզմանատնից:
Թողնել մեկնաբանություն