.webp)
Մանթաշի ջրամբար գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում՝ Մանթաշ գետի վրա՝ Արագածի լանջին՝ 2550 մետր բարձրության վրա։ Շահագործման է հանձնվել 1967 թվականին, 1973 թվականին՝ վերակառուցվել։ Մակերեսը 0,79 կմ2 է, առավելագույն խորությունը՝ 25 մ, ջրատարողությունը՝ 8,2 միլիոն մ3, օգտակարը՝ 7,9 միլիոն մ3։ Սնումը խառն է, հոսքի կարգավորումը՝ սեզոնային։ Պատվարը քարալիցքային է՝ երկաթբետոնե պաստառով, երկարությունը՝ 407 մ, առավելագույն բարձրությունը՝ 29 մ։ Ջուրը բաց է թողնվում աշտարակային տիպի ոռոգող ջրթողի միջոցով։ Ջրերն օգտագործվում են Արթիկի ու մերձակա գյուղերի հողատարածքների ոռոգման նպատակներով։
1 Մեկնաբանություն
Тетяна Наумова
Հունվարի 31, 2025Клас прилозенія