.webp)
Լոք լեռ գտնվում է Հայաստանի Լոռու մարզի և Վրաստանի սահմանագլխին, Վիրահայոց լեռնաշղթայի կենտրոնական մասում, Սարչապետ գյուղից 2 կմ հյուսիս-արևելք։ Լեռան բարձրությունը 2140 մետր է։ Լոքը մասնատված լեռնազանգված է, կազմված մնացորդային ոչ բարձր բլուրներից, որոնք իրարից բաժանվում են հովիտներով։ Այստեղ է գտնվում Լոքի լեռնանցքը։ Ամեն տարի մայիսի 26-ին Տաշիրի գյուղերի բնակիչները նշում են, որպես Լոք լեռ ուխտագնացության օր։
Թողնել մեկնաբանություն