Լևոն Գալստյան. Հայկական լեռնաշխարհ

Նոր համացանցում կրկին հանդիպեցի հետևյալ արտահայտությանը․

«Հայաստանը գտնվում է Անդրկովկասում»։ Շատ փոքր պարզաբանում․ Եթե խոսքն աշխարհագրության մասին է, ապա Հայաստանը գտնվում է Հայկական լեռնաշխարհի արևելյան հատվածում։ Անդրկովկասը դա միայն հյուսիսից նայողների համար ստեղծված տերմին է՝ մասնավորապես Ռուսաստանի (закавказье), որն ընդամենը նշանակում է Կովկասյան լեռներից այն կողմ։ Նույն հաջողությամբ մենք էլ կարող ենք Կովկասյան լեռներից հյուսիս ընկած բոլոր տարածքներին՝ ներառյալ Ռուսաստանին, ասել Անդրկովկաս։
Խնդրում եմ բոլորին հիշել և կիրառել ճիշտ տերմիններ՝ հատկապես գիտական նյութերում և տարբեր տեսակի հոդվածներում։

  • Armenia Highland