.webp)
Լաստիվերը գտնվում է Հայաստանի, Տավուշի մարզում: Հայաստանի ամենաանտառաշատ մարզը` Տավուշը, որի տարածքի կեսը պատված է անտառներով և կանաչ տարածքներով: Մարզի անունը գալիս է պատմական մեծ Հայքի Տավուշ գավառից, որի տարածքի մի մասը համընկնում է մարզի ներկայիս տարածքի հետ: Մարզում բավական խիտ է գետային ցանցը: Խոշոր գետն է Աղստևը, որի աչքի ընկնող վտակներից մեկը` Խաչաղբյուրը, տանում է դեպի Իջևանի գողտրիկ անկյունները, դեպի Լաստիվեր. Քարանձավ, անապատ, արագահոս գետ, մեծ և փոքր ջրվեժներ, անտառ և հիասքանչ բնություն: Հայոց հրաշագեղ բնության այս աննման անկյունները տեսնելու համար բազմաթիվ զբոսաշրջիկներ ինչպես արտերկրից, այնպես էլ Հայաստանից, ընտրելով տուր դեպի Լաստիվեր, այցելում են այս քարանձավ- անապատը: Ճանապարհն ինքնին անչափ հետաքրքիր է և գրավիչ հատկապես էքստրեմալ տուրիսմի սիրահարների համար:
Թողնել մեկնաբանություն