.webp)
Ծովակ Հյուսիսո լիճ (Չըլդըր լիճ), այն Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում է, Արդահանի մարզում, ունի լավային արգելափակման ծագում։ Հայելու մակերեսը 85 քառ. կմ է, գտնվում է ծովի մակարդակից 1959 մ բարձրության վրա, խորությունը 42 մ է։ Այն տեկտոնական գոգավորության մեջ է և նախկինում խորը հովիտ է եղել, փակվել է լավային պատվարով։ Երկարությունը հյուսիսից հարավ մոտ 20 կմ է, լայնությունը՝ հյուսիսում 16 կմ։ Լճի ջուրը քաղցրահամ է, այնտեղից դուրս է գալիս Չըլդըր գետը, անվանում են նաև Մեծաջուր։ Լճում և գետում ապրում է կարմրախայտը:
Թողնել մեկնաբանություն