.webp)
Գոշի լիճ այն լեռնային անտառապատ լիճ է Հայաստանի Տավուշի մարզում, Գոշ գյուղից 2.2 կմ հարավ-արևմուտք: Առաջացել է սողանքապատվարային գործընթացների հետևանքով։ Լճի մակերևույթի հայելին 0,008 կմ² էր երկարությունը՝ 100 մ, լայնությունը՝ 80 մ։ Առավելագույն խորությունը 8 մ էր, ջրի ծավալը՝ 1500 մ3։ Տվյալները փոփոխության են ենթարկվել մաքրման նպատակով լճի մակարդակի իջեցումից հետո և դեռ նոր հաշվարկներ չեն կատարվել: Սնվում է աղբյուրների և մթնոլորտային տեղումների ջրերով։ Ամռանը ջրի ջերմաստիճանը մակերևույթին հասնում է ընդամենը 14 °C։
Թողնել մեկնաբանություն