.webp)
Կիրանցի Վանք հուշարձանախումբը գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Կիրանց (նախկին Գետաշեն) գյուղից մոտ 12 կմ արևմուտք, համանուն վտակի ձախ ափին: Բաղկացած է երեք եկեղեցուց, գավիթ - սրահներից, սեղանատնից, բնակելի և օժանդակ շինություններից: Վանքը պարսպապատ է: Համարյա բոլոր վանքապատկան կառույցները աղյուսաշեն են (քարից են որմնախարիսխները, ծածկասալերը, առանձին մանրամասերը) և այդ տեսանկյունից Կիրանց վանքը հայկական միջնադարյան ճարտարապետության եզակի հուշարձաններից է: Ըստ ծավալատարածական ձևերի, գեղարվեստական հարդարանքի` վանքը թվագրվում է XIII դ.:
Թողնել մեկնաբանություն