
Կիլիմանջարո լեռ հրաբուխ է Տանզանիայի հյուսիս-արևելքում, Աֆրիկայի ամենաբարձր կետը։ 1902 -1918 թվականնեին կոչվել է Կայզեր Վիլհելմի գագաթ։ Բարձրությունը 5895 մ է։ Բաղկացած է 3 հրաբխային կոներից՝ Կիբո (5895 մ), Մավենզի (5355 մ) և Շիրա (4006 մ)։ Գագաթներին կան սառցադաշտեր, ռելիեֆի սառցադաշտային ձևեր։ Մավենզին և Շիրան հանգած հրաբուխներ են, իսկ Կիբան՝ քնած, և կարող է դարձյալ ժայթքել։ Ուհուրու գագաթը Կիբոյի խառնարանային շրջագծի բարձրագույն կետն է։ Տանզանիայի ազգային պարկի ղեկավարությունը, աֆրիկյան այդ երկրի կառավարության հատուկ գործակալությունը և Միավորված ազգերի կրթական, գիտական ու մշակութային կազմակերպությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն, որպես Ուհուրու գագաթի բարձրություն նշում են 5895 մետրը։ Այդ ցուցանիշը հիմնված է British Ordnance Survey-ի 1952 թվականին հաստատած տվյալի վրա։ Լեռն ընդգրկված է Համաշխարհային ժառանգության ցուցակում։
Թողնել մեկնաբանություն