.webp)
Խուստուփ լեռ գտնվում է Հայաստանի հարավում, Սյունիքի մարզի արևելյան մասում, Կապան քաղաքից 10 կմ հարավ-արևմուտք, Խուստուփ-Կատարի լեռնաշղթայում։ Բարձրությունը 3201 մետր է։ լեռը՝ կազմված է պորֆիրիտներից, կրաքարերից և մերգիլիտներից, որոնք մերկացած են ժայռերի, քարափների և քարաբեկորային կուտակումների ձևով։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումներն ու ծանրահակ պրոցեսները։ Կան ալպյան մարգագետիններ: Լեռան ձյան հալոցքից առաջանում է Վաչագան գետը։ Խուստուփ լեռան լանջին է թաղված հայ մեծ զորավար Գարեգին Նժդեհը:
Թողնել մեկնաբանություն