.webp)
Խորանաշատ վանք գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Չինարի գյուղից 1 կմ հյուսիսարևելք, լեռան անտառապատ լանջին: Վանքը XIII դ. հիմնադրել է Հովհաննես Վանական Վարդապետը: Պահպանվել են Ս. Աստվածածին եկեղեցին, գավիթը, Ս. Կիրակի մատուռը, պարսպի մնացորդներ, գերեզմանաքարեր և այլն: Գլխավոր եկեղեցի հատակագծում քառանկյուն, հորինվածքով գմբեթավոր, մեկ զույգ մույթերով, կիսաշրջանաձև արևելյան խորանով և զույգ երկհարկ ավանդատներով կառույց է: Ութանիստ բարձր թմբուկի նիստերը ծածկված են աստղի և շեղանկյուն ձևերի ջնարակված սալիկներով: Սրածայր վեղարով պսակված գմբեթը կրում են սլաքաձև կամարներով միացված մույթեր և ութ որմնամույթեր: Եկեղեցու պատերը ներսից սվաղված են կրաշաղախով, հարդարված են վրացատառ և հունատառ մակագրություններ ունեցող որմնանկարներով, ինչը վկայում է վանքի պատկանելությունը հայ քաղկեդոնականներին:
Թողնել մեկնաբանություն