.webp)
Կավարտի հունական եկեղեցի գտնվում է Հայաստանի Սյունիքի Մարզում, Կավարտ գյուղում։ Եկեղեցին ներկայումս չի գործում, գտնվում է վթարային վիճակում։ Կառուցվել է 19-րդ դարում Կապանի հանքերը շահագործող օտարերկրացիների համար քաղաքից 5-6 կմ հեռավորությամբ, այժմ՝ Կավարտ գյուղում։ Ըստ ճակատակալ քարի շինարարական արձանագրության՝ եկեղեցին կառուցել են ազգությամբ հույն Կոնդուրով եղբայրները 1865 թվականին։ Գմբեթավոր շինություն է՝ կառուցված ոչ տեղական, մուգ դարչնագույն տուֆաքարի և բազալտի համադրումով։ Քիվերի, պատուհանների շրջանակների և զարդագոտիների համար սպիտակադեղնավուն կրաքարի օգտագործումը հետաքրքրական գունային երանգ են հաղորդել կառույցին։ Եկեղեցու արևմտյան ճակատին կից է զանգակատունը։ Այստեղ է գտնվում նաև եկեղեցու շինարարի դամբարանը։
Թողնել մեկնաբանություն