.webp)
Կարսի բերդ այն պաշտպանական նախկին կառույց բերդ է, որը գտնվում է Արևմտյան Հայաստանում։ Բերդը հայտնի է նաև «Կենտրոնական - ներքին ամրոց», «Ցիտադել» անվամբ։ Կառուցվել է 1153 թվականին վեզիր Ֆիրուզ Աքայի կողմից` սալթուքյան Մալիք Իզեդին Սալթուք II-ի հանձնարարությամբ։ Արտաքին դարպասները, որոնք շրջապատում են քաղաքը, կառուցվել են 12-րդ դարում։ Բերդը, որը ավերվել է 1386 թվականին թվականին Լենկթեմուրի կողմից, նորից վերակառուցվել է 1579 թվականին՝ Լալա Մուսթաֆա փաշայի կողմից, որը Կարս էր ժամանել օսմանյան Մուրադ III արքայի հրամանով։
Թողնել մեկնաբանություն