.webp)
Կառնուտի ջրամբար գտնվում է Հայաստանի Շիրակի մարզում, Կառնուտ գյուղի մոտ, Հովիտ գյուղից 1 կմ արևմուտք, Կառնուտի հեղեղատարի վրա` Գյումրի քաղաքից մոտ 8 կմ դեպի արևելք։ Կառուցվել է 1968-1975 թվականներին։ Պատվարը հողային է, ունի 34, 6 մ բարձրություն, 713 մ երկարություն, ընդհանուր ծավալը՝ 22,6 միլիոն մ³, օգտակարը՝ 21, 8 միլիոն մ³, մակերեսը՝ 215 հա։ Կառուցված է համասեռ հողային լիցքով, որն ունի 34,6 մ բարձրություն և 660 մ երկարություն։ Շահագործման է հանձնվել 1973 թվականին։ Կառուցվել է ոռոգում իրականացնելու նպատակներով` Խորհրդային Միության տարիներին` հիմնականում հանդես գալով որպես Շիրակի ՄՈՋ համակարգի լցնովի (առանց ներհոսող գետի) ջրամբար։ Սնվում է Ախուրյան գետից ստացված ջրերով։ Ջրամբարը սեփական ջրհավաքից, ինչպես նաև Ջաջուռ գետից ստանում է խիստ փոքր ծավալի ջուր։ Հիմնականում սնվում է Շիրակի ջրանցքից և Կառնուտի հեղեղատարից։ Ձմռանը սառցակալում է։ Այգաբացի ջրանցքի, Շիրակի ջրանցքի 15-րդ բաժանարարի և Արթիկի ջրհան կայանի միջոցով ոռոգվում է Ախուրյանի, Արթիկի և Անիի տարածաշրջանների մոտ 7000 հա հողատարածություն։
Թողնել մեկնաբանություն