.webp)
Կաքավաբերդ - գտնվում է Հայաստանի Արարատի մարզում, Խոսրովի արգելոցի տարածքում Ազատ գետի աջ ափին, պատմական Մազազ գավառի Բերդատակ լքված բնակավայրի մոտ: Կոչվում է նաև Թաթուլի, Գեղի կամ Քեղի բերդ: Կաքավաբերդ միջնադարյան ամրոցի մասին հիշատակել է Հովհաննես Դրասխանակերտցին (IX-X դդ.)` որպես Բագրատունիների տոհմական տիրույթի: XI դ. Կաքավաբերդ ամրոցը անցել է Պահլավունիների, իսկ XII-XIII դդ.` Պռոշյանների տոհմին: Եղել է Գևորգ Մարզպետունու հենակետ-նստավայրը, որը մանրամասն նկարագրել է մեծ վիպասան Մուրացանը «Գևորգ Մարզպետունի» պատմավեպում:
Թողնել մեկնաբանություն