
Կապուտջուղ լեռ գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, ունի 3906 մետր բարձրություն։ Հանդիսանում է ներկայիս Հայաստանի երկրորդ ամենաբարձր լեռնագագաթը Արագածից հետո։
Կապուտջուղ լեռ գտնվում է Հայաստանի Սյունիքի մարզում Զանգեզուրի լեռնաշղթայի ամենաբարձր կետն է, ունի 3906 մետր բարձրություն։ Հանդիսանում է ներկայիս Հայաստանի երկրորդ ամենաբարձր լեռնագագաթը Արագածից հետո։
Ունի 3906 մ բարձրություն։ Նախիջևանի կողմից Կապուտջուղը մասնատված է մի քանի փոքրիկ ձորակներով։ Ունի լեռնոտ ու քարափային, զառիթափ, ալպյան բուսականությամբ ու թփուտներով լանջեր։ Կազմված է գրանիտներից և մոնցոնիտներից, լանջերն ի վար ունի մի շարք քարակարկառներ։ Այստեղ է գտնվում նաև Մեսրոպ Մաշտոցին վերագրվող քարայրը։ Խաչի աղբյուրի մոտակայքում և նրանից վերևի հատվածում կան մ.թ.ա. 3-1 հազարամյակներին վերագրվող հազարավոր ժայռապատկերներ, իսկ գագաթնամասում՝ մի քանի փոքրիկ լճակներ։
Կազմված է պալեոգենի գրանիտներից, գրանոդիորիդներից, պորֆիրիտներից։ Հարևան լեռնագագաթներից առանձնանում է բարձրադիր (3300-3500 մ) լեռնանցքներով։ Լանջերը զառիթափ են, առանձին մասերում քարափային, մասնատված Գիլան և Ողջի գետերի վտակներով։ Տիրապետում են ռելիեֆի ալպյան ձևերն ու չորրորդական սառցապատման հետքերը՝ կարեր, տրոգներ և մորեններ։ Որոշ տրոգների հատակային մասերում կան լճեր։ Տիրապետում են սառնամանիքային հողմահարումը և ծանրահակ պրոցեսները։ Շատ են քարակարկառները։
Մթնոլորտային տեղումները հիմնականում ձյան տեսքով են, խոնավության հաշվեկշիռը դրական է։ Ձնածածկույթի տևողությունը 9-10 ամիս է, անսառնամանիք շրջանը՝ 30-35 օր, տարեկան տեղումները 800-850 մմ։ Հունվարի միջին ջերմաստիճանը -15 °C է, հուլիսինը կամ օգոստոսինը՝ մինչև 10 °C։
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։
Թողնել մեկնաբանություն