.webp)
Կաչաղակաբերդ պատմական Խաչենի բերդ ժայռի վրա գտնվող ամրոց է: Նրա բարձրությունը ծովի մակերևույթից` 1706 մետր է: Ամրոցը գտնվում է Արցախում Մարտակերտի շրջանում, Քոլատակ գյուղի մոտակայքում: Բնության ստեղծած այս բերդը VIII դարում ամրապնդվել է Մեծառանք գավառի իշխանների կողմից` բնակչությունը արաբական զավթիչներից փրկելու համար: Կաչաղակաբերդի հյուսիսային, արևելյան և արևմտյան կողմերը կատարյալ հարթ ժայռեր են, որոնց բարձրությունը հասնում է մինչև 60 մետրի: Իշխանները պարզապես ամրացրել են քարերով և կրաշաղախով հարավային մասում գտնվող մուտքը: Ամրոցին հասնելու համար պետք է մագլցելով բարձրանալ ժայռերը:
Թողնել մեկնաբանություն