.webp)
Ջուխտակ վանք - Գտնվում է Հայաստանի Տավուշի մարզում, Դիլիջան քաղաքից 3 կմ հյուսիս-արևելք։ Բաղկացած է երկու առանձին կանգնած, սրբատաշ ֆելզիտ քարերով կառուցված Ս. Աստվածածին և Ս. Գրիգոր եկեղեցիներից (այստեղից` «Ջուխտակ» ժողովրդական անվանումը): Եկեղեցիների պատերին փորագրված արձանագրություններում հիշատակվում են նաև Պետրոսի վանք և Գիշերավանք անվանումները:
Թողնել մեկնաբանություն