.webp)
Ջուխտակ եղցի վանք գտնվում է Հայաստանի Տավուշի մարզի Ոսկեպար գյուղից 8 կմ հարավ-արևմուտք, Ոսկեպար գետի ձախակողմյան անտառածածկ հարավարևելահայաց լեռնաճյուղին՝ ծովի մակերևույթից 1278 մետր բարձրության վրա։ Ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։ Վանական համալիրը բաղկացած է փոքր հեռավորությամբ հյուսիս-հարավ ուղղությամբ միմյանց հաջորդող պաշտամունքային չորս կառույցներից, որոնցից երեքը եկեղեցիներ են, իսկ մեկը՝ մատուռ, ընդ որում, եկեղեցիներից երկուսը և մատուռը կանգուն են, իսկ չափերով ամենամեծ եկեղեցին՝ կիսավեր։
Թողնել մեկնաբանություն