.webp)
Ջավախքի լեռնաշղթա կամ Ջավախքի լեռներ, հրաբխային շարք է Վրաստանի հարավում և Հայաստանի Լոռու, Շիրակի մարզերի սահմանագլխին։ Լեռնաշղթայի երկարությունը մոտավորապես 50 կմ է և ձգվում է Թրիալեթից մինչև Բազումի լեռնաշղթա։ Այստեղ են Աշոցքի և Լոռվա սարահարթերը։ Ամենաբարձր գագաթը Աչքասարն է, ծովի մակերևույթից 3196 մ բարձր։ Մյուս նշանակալի գագաթներն են՝ Լեյլի սարը (3154 մ), Յեմլիկլին (3054 մ), Գարանլիգ (3039 մ), Աղրիգար (2973 մ), Շամբիանի (2923 մ)։ Ջավախքի լեռնաշղթան հայտնի է նաև իր ջրվեժներով։ Թաց լեռներ անունը պայմանավորված է դրանով։ Լեռնաշղթան հիմնականում ծածկված է ալպյան մարգագետիններով և կանաչ արոտավայրերով։ Բազմաթիվ են փոքրիկ լճերը Ջավախքի լեռնաշղթայի վրա և նրա շրջակայքում։
Թողնել մեկնաբանություն