.webp)
Իսհակ փաշայի պալատ կամ Իսհակ փաշայի տարածք, կիսաքանդ պալատ և վարչական համալիր Արևմտյան Հայաստանի արևելքում, Բայազետ քաղաքում։ Իսհակ փաշայի պալատն օսամանյան ժամանակաշրջանի պալատ է, որի կառուցումն սկսվել է 1685 թվականին Չըլդըրօղուլարըների տոհմից Չոլաք Աբդի փաշայի կողմից։ Վերջինս, Բայազետի մարզի ղեկավարն էր։ Շինարարությունը շարունակվել է նրա որդու՝ Իսհակ փաշայի կողմից և ավարտվել թոռան՝ Մեհմետ փաշայի օրոք։ Համաձայն, դռան վրա առկա մակագրության, պալատի հարեմի հատվածի շինարարությունն ավարտվել է 1784 թվականին Մեհմետի թոռան՝ Իսհակ (Իսահակ) փաշայի օրոք։
Թողնել մեկնաբանություն