Արշավ դեպի Օկոնավանք

֏8500 / յուր․ անձը

Կիրակի՝ նոյեմբերի 17-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք Տավուշի մարզ` Օկոնավանք։ Շատերի մոտ է չէ՞ ցանկություն առաջացել շարունակել Լաստիվեր գնացող ճանապարհը. հենց այս շաբաթ գնալու ենք բացահայտելու տավուշյան այդ գողտրիկ արահետը։ Խաչաղբյուրի կիրճը հատկապես տարբերվում է իր վառ աշնանային գույներով մասնավորապես տարվա այս եղանակին։ Հենց այդ արահետն էլ մեզ կտանի դեպի Օկոնավանք (Օկոնախաչ եկեղեցի)։ Ճանապարհին կունենանք կանգառ Ծովագյուղի ֆուդ կորտում։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն