Արշավ Երեք Բազեների Արահետ

֏8500 / յուր․ անձը

Կիրակի օրը՝ Մարտի 30-ին, Հատիս տուրի հետ կուղևորվենք Տավուշի մարզ՝ քայլելու գեղեցիկ արահետներից մեկով, որը կոչվում է «Երեք բազեների արահետ»։ Շատ թռչուններ այս ժայռը իրենց տունն են համարում, այդ իսկ պատճառով էլ օղակաձև արահետը ստացել է այս անվանումը։ Արշավը կսկսենք Հովք գյուղից, ուղղություն կվերցնենք դեպի Իջևանի լեռներ։ Ժայռերի վերին մասում արահետը անցնում է  գեղեցիկ մարգագետնով: Գարնան եղանակին մարգագետինը լցվում է ծաղիկներով։ Քայլքի երկարությունը մոտ 13 կմ է, իսկ հարաբերական բարձրությունը՝ 700 մետր։

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 8500 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն