Վերելք Սիփան և Նեմրութ
$500 / յուր․ անձը
26.06.2025
(4-օր) Հատիս Տուրի հետ միասին կմեկնենք Արևմտյան Հայաստան։ Կայցելենք պատմական Հայաստանի տեսարժան վայրեր, կկատարենք վերելքներ Սիփան և Նեմրութ լեռներ։ Մանրամասն ծանոթացեք ստորև․
Երևան - Անի - Բայազետ
Վաղ առավոտյան` ժամը 04:00-ին, խումբը Երևանից կշարժվի դեպի հայ-վրացական սահման՝ Բավրայի անցակետ, այնուհետև Ախալքալակի անցակետով կհատի վրաց-թուրքական սահմանը: Առաջին կանգառը կլինի Ծովակ Հյուսիսո (Չըլդըր) լճի ափին, հաջորդը՝ հազար ու մի եկեղեցիների քաղաք Անիում: Երեկոյան խումբը կհասնի քաղաք Բայազետ: Ընթրիքը, գիշերակացը՝ հյուրանոցում:
Բայազետ - Բերկրիի ջրվեժ - Վան - Վերելք Նեմրութ
Առավոտյան նախաճաշից հետո ուղղություն կվերցնենք դեպի Վան։ Ճանապարհին կունենանք կանգառ Բերկրիի ջրվեժում և Վան քաղաքում, ապա կշարունակենք ճանապարհը դեպի Նեմրութի ստորոտ։ 2400 մետրից կսկսվի մեր վերելքը։ Գագաթից (2935 մ) բացվում է հիասքանչ տեսարան դեպի Վանա լիճ և Վանի տարածաշրջան։ Վայրէջքից հետո կունենանք հանգիստ հրաբխային խառնարանում և կլողանք լճում, որից հետո կհանգստանանք Վանա լճի ափին։ Երեկոյան կուղևորվենք Արծկե։ Գիշերակացը՝ հյուրանոցում։
Վերելք Սիփան լեռ - Բայազետ
Վաղ առավոտյան նախաճաշից հետո կուղևորվենք Սիփան լեռան ստորոտ (2400 մ), որտեղից կսկսվի մեր վերելքը դեպի գագաթ (4058 մ), հարաբերական բարձրությունը՝ 1650 մ: Գագաթից բացվում է հրաշալի տեսարան դեպի Վանա լիճ և պատմական Հայաստանի ամենաերկար Տավրոսի լեռնաշղթան: Վայրէջքից հետո կուղևորվենք Բայազետ։ Գիշերակացը՝ հյուրանոցում։
Բայազետ - Կարս - Երևան
Նախաճաշից հետո ուղղություն կվերցնենք Երևան։ Ճանապարհին կայցելենք Կարսի բերդ և Առաքելոց վանք, կշրջենք քաղաքում, կտեսնենք Վարդանի կամուրջը և Ե. Չարենցի տան ավերակները:
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց
Մասնակցության արժեքը մեկ մասնակցի համար՝ 500 $
Արժեքի մեջ ներառված է՝
- Տրանսպորտ
- Ուղեկցորդներ (հայ և քուրդ)
- Հյուրանոց
- Սնունդ (նախաճաշ հյուրանոցներում)
- Մուտքի վճարներ
- Մասնակցության վկայական
- Այլ ծախսեր։
Արժեքի մեջ ներառված չէ՝
- Վիզայի գումար (30 դոլլար, Վիզան կարող ենք պատրաստելլ նաև մենք)
- Սնունդ (բացի նախաճաշից)
- Անձնական այլ ծախսեր։
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ տեղերը սահմանափակ են։
Տարիքային սահմանափակում` 16-ից մինչ 55 տարեկան:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 04։00
Տեղեկությունների և գրանցման համար զանգահարել +37493554595 (Viber, WhatsApp) հեռախոսահամարով կամ գրել մեր էլ․ հասցեին՝ [email protected] և ֆեյսբուքյան էջին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։