- 1 օր
- Կիրճեր
- Արարատի մարզ
Արշավ Վարդագույն Կիրճ
֏7000 / յուր․ անձը
Կիրակի՝ նոյեմբերի 3-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Արարատի մարզ` Վարդագույն կիրճ։ Կիրճը գտնվում է Երանոսի լեռներում։ Դժվար չէ կռահել որ անվանումը ստացել է վարդագույն երանգների պատճառով։ Տեղանքը հարուստ է բազմերանգ քարերով, տարբեր կառուցվածքով պատերով՝ ալիքավոր, Քարերի սիմֆոնիայի նման, հարթ և այլն։ Դեպի Վարդագույն կիրճ արշավի ընթացքում գեղեցիկ տեսարաններ են բացվում դեպի Արարատ լեռը, Ազատի ջրամբարը։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 7000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։