Պարզ լիճ

Կիրակի՝ հունիսի 24-ին, Hatis Tour / Հատիս Տուր – ի հետ միասին կուղևորվենք Տավուշի մարզ։ Հասնելով Պարզ լիճ կունենանք հանգիստ և ժամանակ հիանալու լճի գեղեցկությամբ, իսկ ցանկացողները այդ ընթացքում կարող են օգտվել Զիփլայնից, թռչելով լճի վրայով և զբոսնել նավակով։ Երթուղին կսկսենք Պարզ լճից, որը գտնվում է ծովի մակերևույթից 1350 մ բարձրության վրա: Անտառապատ լանջերով կհասնենք մի գեղեցիկ բացատ, որտեղից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի շրջակա միջավայր, կունենանք հանգիստ և կշարունակենք երթուղին Գոշավանք (12-րդ դար) և Մ.Գոշի գերեզման: Գոշավանքը հանդիսացել է հին Հայաստանի կրթոջախներից մեկը և ծառայել է որպես գրքերի պահոց: (Կախված եղանակային պայմաններից, տեղում հնարավոր են փոփոխություններ)

  • Lake Parz / Պարզ լիճ

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային,ձմեռային), տաք համազգեստ, բաճկոն, ձեռնոցներ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր

Մեկնում՝ 8 – 00

Երթուղու արժեքը՝ 6000 դր (տրանսպորտ, ուղեկցում )

Ցանկացողները տեղեկությունների և գրանցման համար զանգահարեն 077-939377 / 093-554595 հեռախոսահամարներով՝ կամ գրեն մեր ֆեյսբուքյան էջին www.facebook.com/HatisTour

Վերելք Բիբլիական Արարատ լեռ 5165մ
1-ին խումբ
https://www.facebook.com/events/1814450421973754/
2-րդ խումբ
https://www.facebook.com/events/1932857476786378/
3-րդ խումբ
https://www.facebook.com/events/150704498956268/
4-րդ խումբ
https://www.facebook.com/events/395890194155609/