.webp)
- 1 օր
- Հուշարձաններ
- Կոտայքի մարզ
Կիրակի՝ փետրվարի 16-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Կոտայքի մարզ` Մայրավանք։ Ճանապարհին կունենանք կանգառ Բջնու Սբ. Աստվածածին վանքում, ապա ուղղություն կվերցնենք Սոլակ գյուղ, որի մոտակայքից էլ կսկսվի մեր արշավը դեպի Մայրավանք։ Հուշարձանը գտնվում է, բարձրադիր վայրում: Նախնական շինությունը հիմնադրել է Հովհան Մայրավանեցին (Մայրագոմեցի) VII դ.: Եկեղեցին կառուցված է մոխրագույն բազալտ քարից։ Վերելքից հետո կմեկնենք Աղվերանի տաք ջրեր։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30
Երթուղու արժեքը՝ 8000 դր (տրանսպորտ, ուղեկցում (հանքային ջրերի մուտքի գումարը արժեքում ներառված չէ))
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։