Արշավ Հորսից Աղավնաձոր

֏9000 / յուր․ անձը

Կիրակի՝ հունիսի 9-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Վայոց ձորի մարզ։ Այս եղանակի գեղեցիկ երթուղիներից մեկը համարվում է Հորսի լճից Աղավնաձոր ուղղությունը։ Չնայած ամառ է, սակայն տեղանքում գարնան շունչը անպակաս կլինի մեզանից։ Հորսի լիճը գտնվում է, նույնանուն գյուղից 5 կմ հեռավորության վրա։ Լիճը գտնվում է ծովի մակարդակից 2090 մ բարձրության վրա։ Արշավը կսկսենք Հորս գյուղից, ուղղություն կվերցնենք դեպի Հորսի լիճ։ Այնուհետև կշարունակենք երթուղին մինչև Աղավնաձոր գյուղ՝ ճանապարհին վայելելով մի շարք լեռնագագաթների գեղեցիկ տեսարանները, ինչպիսիք են օրինակ Քարկատարի, Վայքի, Վարդենիսի լեռները։ Քայլարշավի երկարությունը մոտ 18 կմ է։ Մինչ արշավը՝ կունենանք կանգառ Եղեգնաձորի Ֆուդ Կորտում

Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:

Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։30

Երթուղու արժեքը՝ 9000 դր (տրանսպորտ, ուղեկցում)

Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին

!

Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։

Ծանոթացեք նաև

Կազմակերպում ենք նաև

Թողնել մեկնաբանություն