.webp)
Արշավ դեպի Սմբատաբերդ և Ցախաց քար
֏9000 / յուր․ անձը
Կիրակի՝ փետրվարի 9-ին, Հատիս Տուրի հետ կուղևորվենք Վայոց ձորի մարզ` Ցախաց քար և Սմբատաբերդ։ Արշավը կսկսենք Արտաբույնք գյուղից, ուղղություն կվերցնենք Ցախաց քարի վանք համալիր, որը 10-րդ դարի կառույց է, դիտելով այն կշարունակենք երթուղին դեպի Սմբատաբերդ։ Այն կառուցվել է 5-րդ դարում։ Բերդից բացվում է գեղեցիկ տեսարան դեպի Եղեգիսի կիրճը և շրջակա միջավայր։ Կունենանք հանգիստ, կվայելենք գեղեցկությունը և կիջնենք Եղեգիսի կիրճ։ Արշավը կավարտենք Եղեգիս գյուղում։ Հետիոտն երթուղին՝ մոտ 13 կմ։ Ճանապարհին կունենանք կանգառ ֆուդ կորտում։
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), տաք համազգեստ, լապտեր, արշավային կոշիկներ, ձեռնոցներ, անձրևապաշտպան թիկնոց, արշավային փայտեր, արշավային զանգապաններ, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00
Երթուղու արժեքը՝ 9000 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին (Viber, WhatsApp)
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։