- 1 օր
- Ջրվեժներ
- Լոռու մարզ
Արշավ` Թռչկանի ջրվեժ
֏7500 / յուր․ անձը
Կիրակի՝ հունվարի 16-ին, Հատիս Տուրի հետ միասին կուղևորվենք վայելելու սառցե գեղեցկուհուն՝ Թռչկանի ջրվեժը։ Այն գտնվում է Շիրակի և Լոռու մարզերի սահմանին Փամբակ գետի ձախակողմյան վտակ Չիչխան գետի վրա։ Չիչխան գետը սկիզբ է առնում Շիրակի լեռնաշղթայի հյուսիս-արևելյան լանջերից 2250 մետր բարձրությունից, ունի 29 կմ երկարություն։ Թռչկանի ջրվեժը 2008 թ.-ից մտել է բնական հուշարձանների ցանկ, Հայաստանի գահավիժող ջրվեժներից ամենաբարձր և ամենաջրառատ ջրվեժն է իր 23,5 մետր բարձրությամբ ու միջին մոտ 1.5 տոննա վայրկյան ջրի ծախսով։ Ճանապարհին կունենանք կանգառ ֆուդ կորտում: Հետիոտն երթուղին՝ մոտ 24 կմ:
Մասնակիցները պետք է ունենան` ուսապարկ, գլխարկ (ամառային, ձմեռային), ձեռնոցներ, տաք համազգեստ, լապտեր, հարմարավետ կոշիկներ, արշավային զանգապաններ, անձրևապաշտպան թիկնոց, արևային ակնոց, մեկօրյա սնունդ և ջուր:
Մեկնում։ Երևան, Կորյունի 2, 08։00
Երթուղու արժեքը՝ 7500 դր (տրանսպորտ, ուղեկցում)
Տեղեկությունների համար զանգահարել +37493554595 հեռախոսահամարին
Հոդվածը hatis.am կայքի սեփականությունն է և առանց գրավոր թույլտվության արգելվում է հրապարակել: Հոդվածի մասնակի կամ ամբողջական հրապարակումը կարող է իրականացվել միայն նշելով հոդվածի սկզբնաղբյուրը կամ ակտիվ հղում անելով կայքին։